Ստավիսկի (ֆիլմ)
Ստավիսկի (ֆր.՝ Stavisky), ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեի ֆիլմը՝ Ժան Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնված է 20-րդ դարի առաջին կեսին տեղ գտած մի շարք իրական իրադարձությունների վրա։ Այն իրենից ներկայացնում է հայտնի խաբեբա Սերժ Ալեքսանդր Ստավիսկիի կյանքի պատմությունը, ում դիմակազերծումը 1934 թվականին Ֆրանսիայում հանգեցրեց պետական հեղաշրջման փորձի։ Ալեքսանդր Ստավիսկին ծնվել և մեծացել է Ռուսական կայսրությունում՝ Կիևի մոտակայքում բնակվող հրեա ատամնաբույժի ընտանիքում։ Գաղթելով Ֆրանսիա, նա թաքցնում է իր հրեական ծագումը՝ հակահրեական տրամադրությունների աճի պատճառով և իրեն ամբողջությամբ նվիրում է ֆինանսական կայսրության կառուցման գործին։ Նա Ֆրանսիան ողողելով հունգարական կեղծ պարտատոմսերով՝ վարում է շռայլ կյանք։ Ստրավիսկին աշխատում է ինչքան հնարավոր է մեծացնել իր ազդեցությունը հասարակական կյանքի վրա և դրա համար չի խորշում կաշառքներ տալուց, ազդեցիկ մարդկանց հետ բարեկամանալուց։ Ցանկանալով ծածկել իր հանցագործ անցյալը՝ նա ստիպված է լինում անգամ դառնալ ոստիկանության իրազեկիչ։ Հասարակության մեջ ամրապնդելով իր կշիռը՝ Ստավիսկին սկսում է ֆինանսավորել ձախակողմյան հայացքներ դավանող կուսակցություններին, ինչպես նաև Լև Տրոցկուն, ով 1933 թվականին քաղաքական ապաստարան էր գտել Ֆրանսիայում։ Սակայն Ստավիսկիի գործունեությունից դժգոհ աջակողմյան կուսակցությունները ջանում են չեզոքացնել նրան՝ հետաքննելով նրա անցյալը և կատարած խարդախությունները։ 1934 թվականի սկզբներին Ստավիսկիի խարդախությունների վերաբերյալ տեղեկությունները վերջապես հրապարակվում են և հանգեցնում մի շարք բարձր պաշտոնյաների հրաժարականներին, իսկ Ստավիսկին, ով երկար ժամանակ տառապում էր շիզոֆրենիայով, ինքնասպանություն է գործում։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Հերոս |
---|---|
Ժան Պոլ Բելմոնդո | Ալեքսանդր Ստավիսկի |
Ֆրանսուա Պերյե | Ալբերտ Բորելլի |
Աննի Դյուպրե | Արլետտ |
Մայքլ Լոնսդեյլ | բժիշկ Մեզի |
Ռոբերտո Բիզակկո | Ժուան Մոնտալվո դը Մոնտալբան |
Կլոդ Ռիշ | տեսուչ Բոննի |
Շառլ Բուայե | բարոն Ժան Ռաուլ |
Ժերար Դեպարդիե | գյուտարար |
Նիլս Արեստրուպ | Ռուդոլֆ Կլեմենտ՝ Տրոցկիի քարտուղարը |
Իվ Պինո | Լև Տրոցկի |
Դոմինիկ Ռոլլին | Լև Սեդով |
Քեթրին Սելլերս | Նատալյա Սեդովա |
Ֆրանսուա Լետերյե | Անդրե Մալրո |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - լավագույն դերասան - Շառլ Բուայե
New York Film Critics Circle Awards
- 1974 - երկրորդ պլանի լավագույն դերասան - Շառլ Բուայե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0072204/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film644662.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3413.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 http://www.imdb.com/title/tt0072204/fullcredits
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ստրավիսկի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1974 դրամա ֆիլմեր
- 1974 ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1933 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1934 թվականին
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- 1970-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1970-ականների ֆրանսերեն ֆիլմեր